«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը անդրադարձել է «Վիլյառեալի» ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի այն խոսքերին, թե VAR-ին միայն մի թիմ է օգնում՝ ակնարկելով «Ռեալին»։
Մարզիչը հայտնել է, որ ոչոինչ չի պատրաստվում ասել:
«Այդ մասին ոչինչ չեմ ասի։ Չեմ լսել Բարտոմեուն ինչ է ասել։ Եթե նախագահն ասել է, ես ի՞նչ պետք է անեմ։ Բացի դրանից, ես գնալով ավելի քիչ եմ հասկանում VAR-ը։ Կարծում եմ՝ ունենք գործիք, որը ֆուտբոլն ավելի արդար է դարձնում, բայց այս պահին այն բավարար չէ։ Խոսքը միջադեպերը մեկնաբանելու մասին է, նույնիսկ եթե կրկնապատկերները բազմաթիվ անգամ նայեն»,- ասել է Սետյեն:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։