fbpx
Աշխարհ

Ես համաձայն եմ ռուս ժողովրդի հետ․ ԱՄՆ կոնգրեսականը խոսել է Մոսկվայի ցույցերի մասին

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը հայտարարել է, որ նա պաշտպանում է Մոսկվայում ցույցերի մասնակիցներին։

«Ես համաձայն եմ ռուս ժողովրդի հետ և, մասնավորապես, ցուցարարների հետ, ովքեր ձգտում են ազատ և արդար ընտրությունների միջոցով վերականգնել իրենց երկրում ժողովրդավարությունը և ընտրելու իրավունք են փնտրում», – հայտարարել է կոնգրեսականը ու հավելել, որ ԱՄՆ Կոնգրեսում ուշադիր հետևում են Մոսկվայի զարգացումներին։

Հիշեցնենք, որ հերթական ցույցը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին՝ ազատ ընտրությունների անցկացման կարգախոսով, որի մասնակիցները պահանջում էին թույլատրել ընդդիմության թեկնածուների գրանցումը, ովքեր մերժվել էին ընտրական հանձնաժողովների կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ