Հանրահայը բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում տեղադրել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը և կից գրառումով անդրադարձել Երևանի աղբահանության խնդրին:
«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից արված խորամանկ քայլ է, որի նպատակն է ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Նրանք կգան, կհասկանան, որ Երևանում նույնպիսի աղբանոց է, ինչ որ հայրենի Բոմբեում, և կշարժվեն առաջ՝ դեպի Եվրոպա», – գրել է Լապշինը:
https://www.facebook.com/photo.php?fbid=145831849988986&set=a.107312807174224&type=3&theater