ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է գյումրեցի արվեստագետների և արհեստագործների հետ:
Ծառուկյանը նշեց՝ առաջնային ունենք 4-5 խնդիր, որից առաջինը պետության և ժողովրդի անվտանգությունն է. «Ռուսաստանի հետ պետք է ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրվի»:
Ծառուկյանը նշեց՝ պետք է մոտ 2 մլն վարկառույի ներում շնորհվի: «Պետք է թոշակները բարձրաքցվեն, ուսանողները չպիտի ուսման վճարի պատճառով դուրս մնան»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ-ական առաջնորդը նշեց՝ պետությունը պետք է երիտասարդ ընտանիքների համար անտոկոս և առանց կանխավճարների բնակարանների ծրագիր իրագործի:
Անդրադառնալով Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդրին՝ Ծառուկյանը նշեց. «Եթե ես կարողանում եմ 4 ամսում 20 հատ բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը պետք է ժողովրդին 50 հատ բարձրահարկ շենք կառուցի, վերջանա գնա»:
https://www.facebook.com/GagikTsarukyan/videos/798397944411833