Քաղաքականություն

Ես կարողանում եմ 4 ամսում 20 բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը ժողովրդի համար 50-ը պետք է կառուցի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է գյումրեցի արվեստագետների և արհեստագործների հետ:

Ծառուկյանը նշեց՝ առաջնային ունենք 4-5 խնդիր, որից առաջինը պետության և ժողովրդի անվտանգությունն է. «Ռուսաստանի հետ պետք է ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրվի»:

Ծառուկյանը նշեց՝ պետք է մոտ 2 մլն վարկառույի ներում շնորհվի: «Պետք է թոշակները բարձրաքցվեն, ուսանողները չպիտի ուսման վճարի պատճառով դուրս մնան»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ-ական առաջնորդը նշեց՝ պետությունը պետք է երիտասարդ ընտանիքների համար անտոկոս և առանց կանխավճարների բնակարանների ծրագիր իրագործի:

Անդրադառնալով Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդրին՝ Ծառուկյանը նշեց. «Եթե ես կարողանում եմ 4 ամսում 20 հատ բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը պետք է ժողովրդին 50 հատ բարձրահարկ շենք կառուցի, վերջանա գնա»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ