ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեպիոնների լիգա դուրս գալու և եզրափակիչ խաղի մասին:
Ֆուտբոլիստը նշել է, թե կիսաեզրափակիչի «Լիոն» – «Բավարիա» դիմակայությունից որ թիմի հետ կցանկանար մրցել վճռական խաղում։
Մբապեն հայտնել է, որ կցանկանա մրցել «Լիոնի» հետ
«Իհարկե, ես կնախընտրեի հանդիպել «Լիոնի» հետ։ Եթե մենք ինքներս չգնահատենք Լիգա-1-ը, էլ ո՞վ կանի։ Եթե ստիպված լինենք մրցել «Բավարիայի» հետ, ոչ մի խնդիր, բայց ՊՍԺ – «Լիոն» ֆրանսիական եզրափակիչը առանձնահատուկ հմայք կունենար»,-ասել է նա:
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Հայտնենք, որ «Լիոն» – «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։