fbpx
Աշխարհ

Հաֆթարի բանակը հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակվելու երկրորդ փուլի մասին

Մարշալ Խալիֆ Հաֆթարի` Լիբիայի ազգային բանակը հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլի մեկնարկի մասին, հայտնում է լիբիական Al-Wasat պորտալը՝ վկայակոչելով ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարությունը:

Ալ Միսմարին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «ԼԱԲ-ն ապահովել է տարածքների անվտանգությունը և որոշել Ազգային համաձայնության կառավարության հիմնական ու երկրորդական դիրքերը»:

ԼԱԲ ներկայացուցչի խոսքով՝ Հաֆթարի բանակը Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլը սկսել է հետևակի օգտագործմամբ:

Ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարը իր ուժերին հրամայել էր Տրպոլիի վրա հարձակում սկսել՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու» համար։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն էին սահմանել Գարյան և Սուրման քաղաքների վրա։ Կառավարությանը չեզոք զինված կազմավորումները հայտարարել էին Հաֆթարի ուժերի դեմ «Զայրույթի հրաբուխ» գործողությունը սկսելու մասին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ