fbpx
Խորհրդարան

18:00 10/9/2019

Ես նույնպես չէի հանդիպի նման ուժի ներկայացուցչի հետ. պատգամավորը՝ վարչապետ-Սեֆիլյան հանդիպման մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր չեմ համարում։ Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե եթե ֆերսմաժորային իրադարձություններ չլինեն, հաջորդ տարի ընտրություններ են լինելու, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը ձևավորվել է ՀՀ 80 տոկոս քաղաքացիների քվեի միջոցով և այն ամբողջությամբ լեգիտիմ է:

«Ընտրությունները երբևէ չեն շահարկվել որևէ քաղաքական միավորի կողմից|: Եվ առհասարակ ինձ համար ընդունելի չեն Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած կառույցի մոտեցումները՝ իրավական պետություն կառուցելու հարցում: Ըստ այդմ, ես չեմ կիսում նրա տեսակետները: Պարոն Փաշինյանը հանդիպում է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ինչպես իրավացիորեն նշեց Ալեն Սրիմոնյանը, ես նույնպես չէի հանդիպի նման քաղաքական ուժի ներկայացուցչին»:

Աղբյուրը՝ Armdaily.am

Վերեվ