fbpx
Քաղաքականություն

«Ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ», – Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի խոսնակի հայտարարության վերաբերյալ հարցին պատասխանեց.

«Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Ես՝ ինքս, ինչ ունեմ ասելու, բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել: Ես ինչ ասել եմ, շարունակում եմ պնդել և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա: Այսինքն, ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ:

Դա նորություն չէ, նախկինում էլ դա տեղի ունեցել է եւ այս գործելակերպը կշարունակվի: Համենայնդեպս, մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց, պատրաստվում ենք հետևողականորեն պաշտպանել ՀՀ ազգային շահերը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ