ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է.
2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի դրությամբ մենք կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառության: Մենք խոստացել էինք, որ
✅ եթե ժողովուրդը արտահայտի իր կամքը մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի լիարժեք հեռացումը իշխանությունից՝ բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է:
✅ Հայաստանում ընտրությունները կեղծելու պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի կամարտահայտման միջոցով: 2018թ-ին տեղի ունեցած Երևանի ավագանու և հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պարտավորությունը լիարժեք կատարված է:
✅ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Պարտավորությունը լիարժեք կատարված է, իհարկե, պայքարը կոռուպցիայի դեմ դեռ շարունակվում է և ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք:
✅ կվերացնենք արհեստական տնտեսական մենաշնորհները: Այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և սահմանափակումներ չկան:
✅ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: Պարտավորությունը լիարժեք կատարված է:
✅ կանցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պարտավորությունը լիարժեք կատարված է: