fbpx
ՏՏ

Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը կհամագործակցեն բլոկչեյնի ոլորտում

Itel.am-ի փոխանցմամբ նոյեմբերի 14-15-ին Երեւանում կայացած Chainpoint 18 միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի բլոկչեյն ասոցիացիաների նախագահները ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Այն թույլ կտա երեք երկրներին առավել սերտ համագործակցել բլոկչեյնի ոլորտում:

«Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ և փորձի փոխանակում: Այսպիսի համագործակցությունները ցույց են տալիս, որ Հայաստանը բլոկչեյնի միջազգային համայնքի կողմից դիտարկվում է և՛ որպես գիտելիքների կենտրոն, և՛ որպես տարածաշրջանում բլոկչեյնի զարգացման ամենաակտիվ ներկայացուցիչ»,- նշել է Noоor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը:

Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև հայկական և ուկրաինական կողմերի միջեւ:

Համաժողովի շրջանակում բլոկչեյն տեխնոլոգիա կիրառող 8 հայկական ստարտափ ներկայացել է տեղացի և օտարերկրացի ներդրողներին:

Խոսելով Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիայի ներկա իրավիճակի մասին՝ պանելային քննարկումների մասնակիցները նշել են, որ Հայաստանում բլոկչեյնի և նրա կիրառությունների զարգացման մեծ ներուժ կա, որի զարգացմանը կնպաստի համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումը:

Մասնակիցները նաև հույս են հայտնել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ի հայտ կգան բազմաթիվ հաջող նախագծեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ