fbpx
Հասարակություն

Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին․ Նաիրա Զոհրաբյան

Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը և դրան հաջորդող մնացած բոլոր օրերին ևս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին:», – գրել է Զոհրաբյանը։

Գրառմանը կից ՀՀ ԱԺ պատգամավորը հրապարակել է նաև այս լուսանկարը․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ