Սպորտ

Ես շատ կզարմանամ, եթե Մեսսին հեռանա, իսկ Նեյմարի վերադարձը հավանական է. Էմիլի Ռուսոն

«Բարսելոնայի» նախկին փոխնախագահը Էմիլի Ռուսոն խոսել է Մեսսիի՝ «Բարսելոնայում» ապագայի մասին և Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:

Փոխնախագահը հայտնել է, որ կարծում է, որ Մեսին և ակումբը կգան ընդհանուր հայտարարի:

«Դրա համար 2 կողմն էլ պետք է փոխզիջման գնան: Ես շատ կզարմանամ, եթե Մեսսին հեռանա` չեմ պատկերացնում այդպիսի ընթացք: Ինչ վերաբերում է Նեյմարին, կարծում եմ, որ նա ամռանը կվերդառնա: Այդ տրանսֆերն անհավանական չի թվում»,- ասել է փոխնախագահը:

Ռուսոն նաև հավելել է, որ ունի ներքին վստահություն, որ պանդեմիայով պայմանավորված խաղացողների տրանսֆերային արժեքները կիջնեն և դա գնորդների համար լավ հնարավորություն է:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ