fbpx
Իրավական

Ես Վանեցյանին զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի․ Դավիթ Սանասարյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ես բանավեճ չունեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

Լրագրողները, մասնավորապես, Սանասարյանից հետաքրքրվեցին, թե հիմա ինչու է լուռ և պասիվ այն դեպքում, երբ արձագանքելով Վանեցյանին՝ ասել էր՝ «բա որ ես խոսեմ»։

«Ես որոշել եմ, որ այս փուլում չեմ պատասխանելու։ Չեմ կարծում, որ պետք է մտնեմ ճիշտ է ասում, սուտ է ասում պոլեմիկայի մեջ։ Ինքն իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ, ժամանակը կգա, բոլոր փաստերը․․․Կարծում եմ՝ ես իր հետ բանավեճ չունեմ, ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավիճեմ։ Ես իրեն զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի, բայց իր հետ բանավեճ չունեմ»,-նշեց Սանասարյանը՝ հավելելով, որ չի ցանկանում մասնակից դառնալ ցեխշպրտոցիին։

Նրա խոսքով՝ ինքը որոշում է կայացրել, որ այդ փուլում անելիք չկա, հատկապես, որ դաշտում տեսնում է, թե ինչ որակի քննարկումներ են լինում։

«Ես չեմ ցանկանում ցեխշպրոցիին մասնակից դառնալ։ Կարծում եմ՝ երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կա, քան ցեխշպրտոցիով այդ գաղջ մթնոլորտը սպասարկել»,-ասաց Սանասարյանը՝ ընդգծելով, որ կգա ժամանակը, ամեն ինչ ավելի պարզ կլինի․

Սանասարյանը շեշտեց, որ ինքը ոչ թե կարծիք է հայտնել, հետո նոր փորձել է հասկանալ այդ կարծիքը ճիշտ է թե ոչ, այլ համոզմունք ունի։

«Ես ինֆորմացիա ունեմ, և այդ ինֆորմացիան, որ բերել է համոզմունքի, ներկայացրել եմ»,-հավելեց  նա։

Դիտարկմանը, թե ինքն էլ, Վանեցյանն էլ ասում են՝ կգա ժամանակը, կխոսեն, վերջիվերջո երբէ այդ ժամանակը գալո՞ւ է, նա արձագանքեց․ «Եթե որևէ պահի զգամ, որ չխոսելն այլընտրանք չէ, ես կխոսեմ։ Այս պահին կարծում եմ խոսելու կարիք չկա, ես իմ ասելինք ասել եմ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ