Լեգենդար Escentric Molecules-ի բույրերը իրական հեղափոխության ալիք են բարձրացրել օծանելիքների աշխարհում։ Նրանք օժտված են ֆերոմոններով, ինչի հաշվին էլ ունակ են գրավել մարդկանց միմյանց հանդեպ։ Օծանելիքում առկա Iso E Super բանաձևը դարձնում է այն շատ անգամներ ավելի գրավիչ և կախվածություն առաջացնող։
Օծանելիքի հիմքում ընկած Iso E Super բանաձևը՝ պարֆյումեր Իզա Շոենի 12 տարվա գիտական հետազոտությունների պտուղն է։
Շոենը առաջին անգամ զգալով այդ բանաձևի բույրը միանգամից հիացմունք է ապրել։ Ըստ նրա՝ Iso E Super-ը խիստ անսովոր է և նման թմրամիջոցի։ Առաջին անգամ օգտագործելուց հետո անընդհատ ցանկություն է առաջանում այն նորից զգալու, օգտագործելու։
Ընկերության հաջողության բաղադրատոմսը կայանում է Escentric Molecules- ի վառ, քաջ և նորարական բույրերի մեջ: Օծանելիքների հիմնական նպատակը կարծրատիպերը ոչնչացնելը և չկրկնվող ինչ-որ բան ստեղծելն է:
Օծանելիքները մի քանի տեսակի են՝ Escentric 01, Molecule 01, Molecule 02, Escentric 02, Escentric 03, Molecule 03, Escentric 04, Molecule 04, Escentric 05, Molecule 05։ Բույրերը unisex են և համարվում են մոնո բույրեր։ Այս բույրերը ստեղծել են մեկ բաղադրիչի շուրջը, որը ունի իրական ֆերոմոնների հզոր հատկություններ։
Ապրանքանիշի ներկայացրած բույրերից ամենաարտասովորը և տպավորիչը անկասկած կարելի է համարել Molecule 01-ը։ Այն ուժեղ է, հաստատուն և ունի ինչ-որ առեղծվածային գրավչություն։ Օծանելիքի բանաձևը ամբողջովին նվիրված է մեկ տարրի ՝ հեղափոխական բաղադրիչ Iso E Super- ին։
Շշի ճիշտ ձևը և ապակու բյուրեղային թափանցիկությունը ընդգծում են բույրի ամբողջականությունը, պարզությունն ու անկեղծությունը։
Molecule 01- ը առանձնահատուկ է, քանի որ առաջնային պլանում տրամադրությունն է, այլ ոչ թե բույրը։
