Մշակույթ

Սալվադոր Դալիի և Ուոլտ Դիսնեյի համագործակցությունը. Destino

Destino-ն (Ճակատագիր) երկու հանճարների՝ Սալվադոր Դալիի և Ուոլտ Դիսնեյի ստեղծած կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն է։ Այն բնականաբար սյուրռեալ է, երազային և փիլիսոփայական։

Դալին և Դիսնեյը սկսել են աշխատել այս նախագծի վրա 1945 թ.-ից, բայց ավաղ ավարտին չեն հասցրել այն՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
Մոտավորապես կես դար հետո, 2003 թ.-ին, Ռոյ Դիսնեյը՝ Ուոլտ Դիսնեյի զարմիկը, ավարտին հասցրեց ֆիլմը։

Դալին և Դիսնեյը ստեղծել են վեց րոպեանոց գլուխգործոց կենդանի պարողներով և ընթացքում ստեղծելով անիմացիոն նոր տեխնիկա, որը ոգեշնչված էր Զիգմունդ Ֆրեյդի անգիտակից մտքի ուսումնասիրություններով և երկիմաստանի թաքնված պատկերներով։
Այս գեղեցիկ և հուզիչ ֆիլմը մի ողբերգական սիրո պատմության մասին է։ Ֆիլմը պատմում է ժամանակը մարմնավորող անմահ Քրոնոսի և մահկանացու կնոջ Դալյայի սիրո պատմության մասին։
Ողջ ընթացքում Դալյան պարում է՝ հանդիպելով տարբեր խոչընդոտների։ Խոչընդոտները Դալիի տարբեր նկարների տեսքով են հանդետ գալիս՝ վտանգավոր ավազի, երկարաոտ փղերի և մրջյունների։


Ֆիլմում բացակայում են բառերը։ Բառերը փոխարինվում են գեղեցիկ երգով, որը կատարում է Դորա Լուժը։
Դալին այս ֆիլմը նկարագրել է ինչպես ժամանակի լաբիրինթոսի խնդիր, որին առնչվում ենք ամբողջ կյանքի ընթացքում։ Մինչդեռ ըստ Դիսնեյի այն պարզ պատմություն է մի աղջկա մասին, ով փնտրում է իրական սեր։
Destino-ն խորհրդանիշական է և ցույց է տալիս ժամանակացուցային անարդարությունների ցավը և բարդությունները։ Այն իրական, բայց անհնար սիրո մասին է։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ