Աշխարհ

ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցը

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իրավիճակն են այսօր քննարկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվին:

«Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ