«Եվրատեսիլ-2022» մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի Ստեֆան Հայրապետյանը։
Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ Ստեֆանը «Mashtots Tartu – Tallinn» հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ է, ինչպես նաև՝ «Դվին» քառյակի երգիչ։
Հիշեցնենք, որ այս տարվա «Եվրատեսիլը» կկայանա Իտալիայում։