Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ամենադիտվածներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հայաստանի ՀանրապետությաՆ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու անդրադարձել հնարավոր ապաշրջափակման սկզբունքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ