Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք․ Ռոմանոս Պետրոսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Հրապարակող՝

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք․ Ռոմանոս Պետրոսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Ամենադիտվածներ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։

Անցյալ տարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս տարածաշրջան և տեղում միտք հղացանք՝ այս գոտին սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել և դարձնել քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով և կանաչապատ ճեմուղիներով։

Շնորհավորում եմ մեր սիրելի եղվարդցիներին.

Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244 մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը (30%/70% պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք»:

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3363837446968837

Ամենաթարմ