Եթե այս միտումը պահպանվի, ապա մինչև մայսիս 24-ը դեպքերը կկրկնապատկվեն. ԱՆ նախարար-Azat TV
Առողջապահություն
07:00 10/05/2020

Եթե այս միտումը պահպանվի, ապա մինչև մայսիս 24-ը դեպքերը կկրկնապատկվեն. ԱՆ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ հրապարակել:

Նախարարը ամփոփում է կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները և հայտնում է, որ եթե այս կերպ շարունակվի, ապա մայիսի 24-ին կունենանք 6.350 դեպք:

«Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:

Իհարկե կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):

Arsen Torosyan-ի լուսանկարը:

Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:

Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:

Հ.Գ. վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

Arsen Torosyan-ի լուսանկարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ