fbpx
Կառավարություն

Եթե գազը բերվում է Հայաստան, ապա կարող է նաև դուրս բերվել Հայաստանից՝ տարանցման համար․ վարչապետ

Գազի խողովակները առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս․ Այսպիսի խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել իրանական գազի տարանցման մասին։ Խոսքն այն մասին է, որ եթե գազը բերվում է Հայաստան, ապա կարող է նաև դուրս բերվել Հայաստանից՝ տարանցման համար։

«Այսինքն՝ խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ, քանի որ հետաքրքիր էին նաև նրանց մոտեցումները գազի տարանցման թեմայով։ Հենց այդ զրույցներից հետո, ըստ Փաշինյանի, գազի թեման դարձել է քննարկումների կարևոր կետերից մեկը։

«Քննարկումները կշարունակվեն, քանի դեռ չենք եկել եզրակացության՝ դրական, թե բացասական»,- նշեց Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ