ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսեց դատավորների սոցիալական երաշխիքների մասին։
«Դրա համար էլ կրճատում ենք պետական ապարատը, որպեսզի կարողանանք բյուջեն ավելացնել, ի վերջո, նաև բարձրացնել դատավորների աշխատավարձը, ավելի կատարյալ դարձնել սոցիալական երաշխիքները: Հետաքրքրության համար կարող եմ ասել, որ մենք վերջին տեղում ենք Եվրոպայի խորհրդում: Դատավորների աշխատավարձը մոտավորապես 1100 եվրոյին համարժեք է: Դա 3 անգամ ավելի պակաս է, քան վերջից 3-րդ տեղում գտնվող Մոլդովայինը, որտեղ 3300 եվրոյի չափ է դատավորի աշխատավարձը»,-ասաց նա:
Նախարարն ասաց նաև, որ 100 հազար բնակչի հաշվարկով՝ պետք է ունենանք 21 դատավոր, բայց մենք ունենք ընդամենը 7-ը ու շեշտեց, որ այս խնդիրը պետք է լուծվի։

