fbpx
Սպորտ

Եթե հարկ լինի վերադառնալ Բարսա, ապա ես դա կանեմ․ Օնանա

Իսպանական «Բարսելոնայի» սան Անդրե Օնանան խոսել է ակումբ վերադարձի հնարավորության մասին։ Նշենք, որ նա այժմ հանդես է գալիս «Այաքսում»։

«Դժվար է որևէ բան ասել իմ ապագայի մասին: Ես դեռ շատ լավ հարաբերություններ ունեմ «Բարսելոնայի» հետ: Ինչպես նախագահի, այնպես էլ մարզիչների հետ:

Ես ավելի վաղ ասել էի, որ «Բարսելոնան» իմ տունն է: Եթե​ հարկ լինի վերադառնալ, ապա ես դա կանեմ, բայց այժմ մենք դրանից հեռու ենք: Ես «Այաքսի» դարպասապահն եմ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մրցաշրջանի վերջում:

Իմ միակ մտահոգությունը իմ խաղն է: Մնացած հարցերը քննարկվում են իմ գործակալների կողմից»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ