Եթե ժամանակ ունենայի, երեխաներիս հետ կհանդիպեի․ Մարությանի արձագանքը՝ ԻՔ-ին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների թվարկումից հետո գրառում կատարեց Facebook-ի իր էջում։

«Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին.

1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:

2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ։

3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ», – գրել է Մարությանը:

Ամենաթարմ