fbpx
Էկո

Կենտրոնի կանաչ բնակիչները կառողջանան․ էտվել են գնդաձև թեղիները

Հանգստյան օրերին էտվել են Հանրապետության հրապարակում գտնվող թեղիները։ Այս մասին գրառում է կատարվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջում։

«Այս օրերին Երևանի բոլոր անկյուններում էլեկտրական սղոցի ձայնը դարձել է քաղաքային աղմուկին ուղեկցող հետնաֆոն: Խցանումներ ու անհարմարարություններ չստեղծելու համար Կենտրոն վարչական շրջանում առավել ինտենսիվ աշխատում են հանգստյան օրերին։ Օրինակ՝ Հանրապետության հրապարակի գնդաձև թեղիներն էտվեցին այս շաբաթ-կիրակի:

Երկար տարիներ քաղաքային թեղիները լիարժեք ու ճիշտ չէին խնամվել: Դրանք ազատվեցին չորուկներից: Ծառերն արդեն կթեթևանան, օդ կանցնի ծառերի միջով, սնկային հիվանդությունները զրոյի կհասցվեն…. բազմակողմանի բուժման աշխատանքներից հետո գարնանը հակասթրեսային միջոցներ կձեռնարկվեն, կպարարտացվեն և կենտրոնի կանաչ բնակիչները կառողջանան:

Ի դեպ, այս թեղիները կես դարից ավելի տարիք ունեն ու այստեղ հայտնվել են ճարտարապետական կանոնների պահանջով։ Կանաչապատումը պետք է ամբողջացնի ճարտարապետական արժեք ունեցող կառույցների տեսքը: Մինչև 15 մ բարձրությամբ գնդաձև թեղիները Հանրապետության հրապարակում այդ խնդիրը լիարժեք լուծում են: Կամարներ ունեցող շենքերին ու հրապարակին համահունչ են հենց կլորավուն սաղարթ ունեցող բույսերը», – ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ