Մարտի 11-ին Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան առաջին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Բաքվում Կոշտան կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակից նշում են, որ այցը տարածաշրջանային բնույթ չի կրում, սակայն դրա ընթացքում կքննարկվեն էներգետիկ համագործակցության հարցեր, որոնք կարևոր են ԵՄ-ի համար էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման և անվտանգությունը ամրապնդելու նպատակով։ Կոշտան ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է Եվրոպական միության համար։ Բացի այդ, հանդիպումների ընթացքում կքննարկվի նաև Մերձավոր Արևելքում արագ զարգացող աշխարհաքաղաքական իրավիճակը։

