ԵՄ Չինաստանում դեսպան Խորխե Տոլեդոն հայտարարել է, որ Եվրամիությունը չի ցանկանում առևտրային պատերազմ Չինաստանի հետ, սակայն բողոքում է եվրոպական բժշկական սարքավորումների ոլորտում խտրական մոտեցումից։
Տոլեդոն շեշտել է, որ Չինաստանում եվրոպական արտադրողները մրցակցային դժվարությունների են հանդիպում պետական գնումներում։ Նա հավելել է, որ եթե չինական կողմը չփոխի իր քաղաքականությունը, ԵՄ-ն կարող է ընդունել համարժեք միջոցներ։
Անցյալ շաբաթ ԵՄ-ն մտցրել է նոր տուրքեր չինական էլեկտրական մեքենաների վրա՝ 45.3% տոկոսով, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացրել առևտրային հարաբերություններում։