Արման Եղոյանը և դեսպան Բուշը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացումը

Հրապարակող՝

Արման Եղոյանը և դեսպան Բուշը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացումը

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ընթացքը։ Արման Եղոյանը կարևորեց Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսության գործընթացում։

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերին։

Ամենաթարմ