fbpx
Ժամանց

Հայտնի է՝ երբ կթողարկվի Էյֆորիա սերիալի երրորդ եթերաշրջանը

HBO-ի «Էյֆորիա» երրորդ սեզոնի նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս:  Hypebae-ն հայտնում է, որ նոր սեզոնը կթողարկվի 2024 թվականին։

Մեկ տարի առաջ շոուն երկարաձգվեց եւս մեկ՝ երրորդ եթերաշրջանով, մոտավորապես նույն ժամանակ, երբ հեռարձակվեց երկրորդ սեզոնի եզրափակիչը:

Դերասանական կազմում ընդգրկված են Զենդայան, Հանթեր Շեֆերը, Ալեքսա Դեմին, Սիդնեյ Սուինին, Մոդ Ապատոուն, Ջեյքոբ Էլորդին եւ Անգուս Քլաուդը։ Իր դերի համար Զենդայան ստացել է Էմմի երկու մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում» անվանակարգում, «Ոսկե գլոբուս» եւ «Քննադատների ընտրություն» հեռուստատեսային մրցանակներ անվանակարգերում։

Էյֆորիան հիմնված է Ռոն Լեշեմի եւ Դաֆնե Լեւինի կողմից ստեղծված իսրայելական համանուն մինի սերիալի վրա։ Սեմ Լեւինսոնը գրել եւ ղեկավարել է ռեմեյքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ