Քիչ առաջ ավարտին մոտեցավ այդքան սպասված EURO-2020-ը, որի եզրափակչում միմյանց հետ չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Անգլիան և Իտալիան։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն հանդիպման 2-րդ րոպեին․ աչքի ընկավ Լյուկ Շոուն։ Ի դեպ, վերջինս դարձավ EURO-ների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակը։ Սակայն, այդ գոլից հետո, չնայած թիմերը պարբերաբար գրոհում էին, առանձնապես վտանգավոր պահ չէր ստացվում ստեղծել։ Առաջին խաղակեսն ավարտվեց այդ հաշվով։
Երկրորդ կեսում արդեն Անգլիան գործում էր պաշտպանությունից ու գրեթե գրոհներ չէր անում, իսկ Իտալիան էլ չէր կարողանում վտանգավոր պահեր ստեղծել։ Բայց ամեն ինչ փոխեց տուգանայինը։ Ստանդարտի խաղարկումից հետո Լեոնարդո Բոնուչիին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Խաղի մնացած ժամանակում, այդ թվում՝ լրացուցիչը, գոլեր չգրանցվեցին և EURO-ների պատմության մեջ երկրորդ անգամ դրա հաղթողը որոշվեց 11-մետրանոցներով։
Ֆուտբոլային վիճակախաղ կոչված գործընթացում ավելի հաջողակ էին իտալացիները։ Կողմերը իրացրեցին 5 11-մետրանոցներ, որի արդյունքում Իտալիան հաղթեց 3-2 հաշվով ու պատմության ընթացքում 2-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
https://www.youtube.com/watch?v=LH8QVbZlpmg
https://www.youtube.com/watch?v=r0pPRY7Qr20&t=9s