Նեպալը պատրաստում է արշավախումբ, որը կզբաղվի Էվերեստի աղբի մաքրման աշխատանքներով: Աշխատախումբը այնտեղից կիջեցնի նաև դիակները, հաղորդում է AFP-ն: Թիմը բաղկացած է լինելու 14 հուգուց: Աշխատանքները կսկսվեն ապրիլի 25-ից:
Վրաններ, սարքավորումներ, գազի դատարկ բալոններ և նույնիսկ մարդկային արտաթորանքը դեպի լեռան գագաթ տանող 8848 մետր ոտնակոխ երթուղին վերածել են աղբանոցի: Նեպալի զբոսաշրջության վարչության պետ Դանդու Գհիմիրեն նշել է, որ երկիրը հաճախ մեղադրվում է լեռը մաքրելու անկարողության մեջ և հիմա ճիշտ ժամանակն է հակառակն ապացուցելու համար:
Արշավի ընթացքում Նեպալի իշխանությունները իրենց գործողությունները համակարգելու են լեռնագնացների միությունների, բանակի և տեղական կազմակերպությունների հետ:
Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ նրանք մինչև 11 տոննա աղբ կհավաքեն: Նրանցից 8-ը կբարձրա 6400 մետր բարձրության վրա, երեք հոգուց բաղկացած երկու թիմերը հերթականությամբ կբարձրանան 7950 մ բարձրության վրա և ձյունածածկ լանջերից կհավաքեն աղբը: