Եվրահանձնաժողովի նախագահը վիրահատության կենթարկվի

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առողջական խնդիրերի պատճառով ընդհատել է արձակուրդն Ավստրիայում և ուղևորվել Լյուքսեմբուրգ, որտեղ կենթարկվի հրատապ վիրահատության։ Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը։

Վիրահատական միջամտությամբ կհեռացվի նրա լեղապարկը։

Յունկերը պաշտոնավարում է 2014 թվականի վերջից, նրա լիազորությունների ժամկետը 5 տարի է, կլրանա հոկտեմբերի վերջին։ Նրա փոխարեն արդեն նոր ղեկավար է ընտրվել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Ամենաթարմ