Ժան-Կլոդ Յունկեր
Յունկերը չի կարողացել զսպել արցունքները ԵՄ գագաթնաժողովի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպական հանձնաժողովի Twitter-յան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է հանձաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն արտասվում իր համար ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։ Յունկերն իր խոսքում շնորհակալություն է հատնել համատեղ աշխատանքի համար նախորդ 5 տարում։ Նա նշել է, որ մինչև կյանքի վերջի հպարտ կլինի Եվրոպային ծառայելու համար։ Հավելենք, որ Յունկերը պաշտոնը զբաղեցնում…
Եվրահանձնաժողովի նախագահը վիրահատության կենթարկվի
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առողջական խնդիրերի պատճառով ընդհատել է արձակուրդն Ավստրիայում և ուղևորվել Լյուքսեմբուրգ, որտեղ կենթարկվի հրատապ վիրահատության։ Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը։ Վիրահատական միջամտությամբ կհեռացվի նրա լեղապարկը։ Յունկերը պաշտոնավարում է 2014 թվականի վերջից, նրա լիազորությունների ժամկետը 5 տարի է, կլրանա հոկտեմբերի վերջին։ Նրա փոխարեն արդեն նոր ղեկավար է ընտրվել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես նշված է. «Հարգարժան պարոն Տուսկ, Հարգարժան պարոն Յունկեր, Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը նշանավորվում է Եվրոպայում խաղաղության…
Եվրահանձնաժողովի ղեկավարը պետք է ունենա գաղափարներ և լսելու ունակություն. Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հինգշաբթի օրը Սիբիուում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ թվարկել է այն իդեալական հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի իրեն հաջորդող ղեկավարը: Նրա կարծիքով Եվրահանձնաժողովի ապագա ղեկավարը պետք է ունենա գաղափարներ և լսելու ունակություն: Յունկերը մասնակցում է Տրանսիլվանիայում ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական խորհրդակցություններին, որոնք անցկացվում են մայիսի վերջին՝ Եվրահանձնաժողովի նախագահի ընտրություններին…
Տուսկն ու Յունկերը մոտալուտ հանդիպում են ակնկալում Զելենսկու հետ
Եվրախորհրդի և Եվրահանժնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը Վլադիմիր Զելենսկուն հղած համատեղ նամակում շնորհավորել են նորընտիր նախագահին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մոտալուտ հանդիպման հույս են հայտնել: «Մենք կցանկանայինք անկեղծորեն նախագահի հաջող պաշտոնավարում մաղթել ձեզ և հույս ունենք ձեզ հետ հանդիպել համատեղ համաձայնեցված մոտակա ժամկետում», – ասված է նամակում:
Մեյը Յունկերի հետ համաձայնեցրել է փոփոխությունները Brexit-ի հարցով համաձայնագրում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այժմ այն պետք է հաստատի բրիտանական խորհրդարանը։ Ինչպես հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Դևիդ Լիդինգթոնը, Մեյի կառավարությունը խորհրդարանականներին կներկայացնի երկու նոր փաստաթուղթ։ Դրանցից մեկը կհաստատի, որ ԵՄ-ն չի օգտագործի պաշտպանական…
Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և…
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագիրը
Բրիտանացի խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը։ Վճռորոշ քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որը հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 2018 թվականի նոյեմբերին՝ 1․5 տարի շարունակված բանակցություններից հետո։ Գործարքին կողմ է քվեարկել 202 պատգամավոր։ Այդպիսով՝ Լոնդոնն ուղի է բացել իրադարձությունների զարգացման մի ողջ շարք հնարավոր սցենարների համար, այդ…
Ուկրաինան առաջիկա տարիներին չի անդամակցի ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը: «Ուկրաինան այնպիսին, ինչպիսին այսօր Է, ո՛չ մեկ տարում, ո՛չ երկու, ո՛չ հինգ տարում չի մտնի Եվրամիություն, ինչպես եւ ՆԱՏՕ»,-հայտարարել Է նա «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ԵՄ-ին…










