Կառավարություն

«Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բրյուսել կատարած վերջին այցելությանն ասել է.

«Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ ՀՀ-ում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական ստանդարտների, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերաբերյալ կարևոր որոշումներ պետք է կայացնենք:

Հաջորդ մեծ նախագիծը, դա Հայաստանում ջրամբարաշինության ծրագիր իրականացնելու և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրման պլանն է: Այս համատեքստում, չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծելը: Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Իհարկե, այդ ծրագիրը իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակները, որպեսզի այդ դպրոցները համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին և կրթության բովանդակային ժամանակակից բոլոր չափանիշներին: Ունենք անելիքներ նաև արդարադատության ոլորտում»:

Հայտնում է կառավարության Տելեգրամի ալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ