fbpx
Աշխարհ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է մշակում

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է մշակում Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։

Շալենբերգի խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներն արդեն իրենց ազդեցությունն են ունեցել։ «Բորսաները փակ են, ռուբլին զգալիորեն անկում է ապրում, Եվրամիությունն առաջին անգամ ցույց տվեց իր մկանները»,- ասել է նա։

Նա նշել է, որ հաջորդ հիմնական թիրախը լինելու են, այսպես ասած, օլիգարխները, մենք աշխատում ենք, արդեն կան նոր ցուցակներ,- ասել է Շալենբերգը:

Այլ պատժամիջոցների մասին մանրամասներ չի հայտնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ