fbpx
Աշխարհ

Եվրամիությունը կոլխոզ է․ Ժիրինովսկի

Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ում որոշումները դժվար են կայանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» գործարկումն արդեն տեղի է ունեցել, քանի որ կարևոր որոշումները երկու մարդ է կայացրել։

«Հյուսիսային հոսք-2»-ի հարցերը լուծում է ամբողջ Եվրամիությունը, իսկ դա կոլխոզ է, այդ պատճառով էլ կառուցումը կանգնել է։ Ահա երկու տարբեր մոտեցումներ, և առաջինը, երբ պայմանավորվում է երկու մարդ, ակնհայտորեն ավելի լավ է»,-գրել է Ժիրինովսկին Telegram-ի իր ալիքում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը, որին մասնակցել են Ռուսաստանի, Թուրքիայի, Սերբիայի նախագահները և Բուլղարիայի վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ