fbpx
Աշխարհ

Եվրամիությունը ողջունել է նորմանդական քառյակի որոշումները

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդական գագաթնաժողովը» առաջին քայլն է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին: Այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Ես ողջունում եմ հրադադարի, ուժերի տարանջատման, գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելուն ուղղված Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը: Դա առաջին քայլն էքաղաքական կարգավորման գործընթացում առաջ շարժվելու մեջ»,-ասել է նա:

Բորելի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կրիտիկական կերպով կախված են այն բանից, թե կգտնվի արդյոք հակամարտության երկարաժամկետ լուծում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են պաշտոնական հաղորդագրություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ