fbpx
Աշխարհ

Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման. Պուտին

«Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ, որը հեռարձակվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հայտարարել է, որ  Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման։

Վլադիմի Պուտինի խոսքով՝ այլ տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներում առաջանում են բազմաթիվ դժվարություններ:

Նախագահը նշել է, որ միության զարգացման հարցում հարկավոր է «առաջ շարժվել աստիճանաբար, առանց շտապելու», որպեսզի խուսափեն հավելյալ դժվարություններից: Բացի այդ Պուտինը հավելել է, որ ԵԱՏՄ-ն հաշվի է առնում այլ միությունների փորձը և չի շտապում «թռչել որոշ փուլերի վրայով»:

Աղբյուրը՝ Вести.Ru․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ