fbpx
Եվրահանգրվան

Եվրասկեպտիկների մի կատեգորիա կա, որ Հայաստանից գաղափար չունեցող գավառամիտներն են

narek

Ես եվրասկեպտիկ ընկերներ ունեմ, որոնք, պատմական գործընթացները հաշվի առնելով, ինչ-որ հիմքերի վրա ձևավորված մոտեցում ունեն, սակայն դա իրենց չի սահմանափակել, որ լայնախոհ լինեն: Իրենց եվրասկեպտիզմը ունի չափեր և որքանով նկատում եմ, բավականաչափ փոխվել է վերաբերմունքը դեպի դրական ու վստահ եմ, որ ավելի կխորանա: Ի դեպ, իրենց էլ շնորհակալ կարելի է լինել, որ միևնույն է կպահեն զգոնության չափաբաժինը ու ասեմ թե ինչու է դա անհրաժեշտ: Ավելացնելով, որ իրենց մոտեցումների վրա ահագին ազդեցություն է ունեցել, թե եվրոպացիները ում հետ են աշխատել, գործ ունեցել Հայաստանում (մեծամասամբ եղել են կամ թալանչիները, կամ գրանտակերերը), իրենք ու նաև բոլորս ավելի ուշադիր կլինեն, թե հիմա ում հետ են գործ ունենալու եվրոպացիները․ ժողովրդի՞, թե՞ ինչ-որ կեղծ ժողովրդի, որի միջոցով էլի սնուցվելու են թալանչիներն ու գրանտակերերը:

Եվրասկեպտիզմի մի այլ կատեգորիա էլ կա, որ վերոգրյալ ընկերների հետ անհամեմատելի են: Սա ամենաանտանելի գործն է կատարում: Նրանց մեծ մասը պատմությունից, մշակույթից, քաղաքականությունից, նույնիսկ Հայոց լեզվից ու Հայաստանից գաղափար չունեցող գավառամիտներն են:

Օրինակ՝ իրենք, եթե հնարավորություն ունենան Հայաստանից դուրս գալու՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, չգիտեմ, միևնույն է՝ իրենց առավելագույնը լինելու է «Մասկվան»: Ու իրենց քննադատության թեման, ոչ թե հանուն Հայաստանի է, այլ ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ երևակայական ուժերի է, որոնք ուզում են բնաջնջել իրենց ու մեր ազգը: Իսկ այս թեմաները ներարկում են իրենց, քանի որ գիտակցական ու կրթական ցածր ցենզ ունեն: Իրենք սկսում են արագ խելացի զգալ, երբ համաշխարհային թաքուն բաներ են գաղտնազերծում իրենց համար, այնուհետև հեշտ տրվում են վախերին, հեշտ մանիպուլացվում ու դառնում են տարբեր ուժային կառույցների խաղալիք: Հիմնականում նման գործիքներն օգտագործում է «կագեբեն»: Դրա համար մեզ էլ երբեմն թվում է, թե իրենք «կագեբեյի ագենտ» են, բայց չէ, հասարակ «ուղեղը լվացած» մարդիկ են, որոնց պետք է սովորեցնել պաշտպանվել թակարդ մտքերից և գործել հանուն հայրենիքի:

Azat․tv-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ