Հունիսի 21-ին Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի (SEDE) պատվիրակներն այցելել են Հայաստանում Եվրոպական առաքելության (EUMA) Գորիսի օպերատիվ կենտրոն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող անվտանգության իրավիճակը գետնի վրա ավելի լավ հասկանալու համար: Այս մասին հաղորդել է EUMA-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ճեպազրույցից հետո տիկին Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է EUMA-ին՝ Լաչինի միջանցք տանող Հակարի կամրջի մոտ հայկական կողմից պարեկություն կատարելու համար: