fbpx
Խորհրդարան

Եվրոպացի ուսանողներին են ներկայացվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ գրում է.

«Ուրբաթ օրը ՀՀ Ազգային Ժողովում իմ գործընկեր Կորյուն Մկրտչյանի հետ հյուրընկալել էինք ուսումնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Քոլեջի Վարշավայի համալսարանական ավանի / College of Europe in Natolin/ շուրջ 30 ուսանողների` Եվրոպայի 12 երկրներից: Քոլեջը, որտեղ ժամանակին սովորել եմ ինքս, եվրոպական ուսումնասիրություններ անող, այս գծով հետավարտական կրթություն տվող և ԵՄ ինստիտուտների կադրային բանկը թարմացնող խոշորագույն և հնագույն կենտրոններից է՝ տեղակայված Բրյուգեում և Վարշավայում:

Նախ ուսանողներին ներկայացրի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, անցած տարվա քաղաքական փոփոխությունների ազդեցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքը: Խոսեցինք նաև Արևելյան գործընկերությանն առնչվող մի շարք խնդիրներից: Կարևորեցի ԵՄ տարածաշրջանային համագործակցության հավասարակշռված դիվերսիֆիկացիան ու դրա երկարաժամկետ ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ