Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը Adidas կոնցեռնին մերժել է պաշտպանված ապրանքային նշան ճանաչել երեք զուգահեռ շերտագծերը:
Դատավճռի համաձայն՝ կոնցեռնը չի կարողացել ապացուցել, որ ցանկացած ուղղությամբ գծված երեք շերտագծերը բավականաչափ բնութագրիչ առանձնահատկություններ ունեն: Այս մասին հաղորդում է DW-ն:
Դատարանը որպես փաստարկ նշել է այն, որ Adidas-ը որպես օրինակներ է ներկայացրել տարբեր գունային տարբերկաներով լոգոներ. ինչպես սպիտակ ֆոնին սև շերտագծեր, այնպես էլ սև ֆոնին սպիտակ շերտագծեր:
Դատավարության պատճառը Adidas-ի և որպես լոգո երկու զուգահեռ շերտագծեր օգտագործող բելգիական ընկերության միջև վեճն է եղել:
Լոգոյի օգտագործման արգելքին հասնելու համար Adidas-ը պետք է հաստատեր, որ իր սեփական լոգոն պաշտպանված ապրանքային նշան է:
Մինչ այդ Adidas-ի ներկայացուցիչն արդեն ասել է, որ պաշտպանված չէ միայն երեք շերտագծերի որոշակի համադրությունը, մինչդեռ այլ համադրությունները շարունակում են կոնցեռնի սեփականությունը մնալ: