Ժամանց

Եվրոպական կինոակադեմիան նշել է տարվա լավագույն ֆիլմը

Եվրոպական կինոակադեմիան հայտնել է տարվա լավագույն ֆիլմի անունը, հայտնում են կինոակադեմիայի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մրցանակաբաշխությունում տարվա ֆիլմ է ճանաչվել «Եվս մեկ հատ» աշխատանքը՝ Թոմաս Վինթերբերգի ռեժիսորությամբ ու Մադս Միկելսոնի գլխավոր դերակատարությամբ։

Այս ողբերգական կատակերգությունը պատմում է 4 ուսուցիչների մասին, որոնք որոշում են ստուգել այն տեսությունը, թե ծնված օրվանից մարդուն չի բավարարում արյան մեջ եղած ալկոհոլը։ Նրանք էքսպերիմենտի են դիմում, ըստ որի՝ օրվա ողջ ընթացքում պահպանում են հարբածության վիճակը։

Նշենք, որ հաղթողին տրվում է «Ֆելիքս» բրոնզաձույլ արձանը։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 1988 թվականից։ Դրա ստեղծողների մտահաղացմամբ՝ այն հակադրվում է «Օսկարին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ