Եւրոպական պետությունների ռազմական նոր դոկտրինի անցնելու կապակցությամբ Յանա Մանթաշևան այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Երկրները, որոնք նախկինում զորակոչը համարում էին անցյալի մնացուկ, այժմ նորից դրա վրա են դնում իրենց հույսը։ Նորվեգիան վաղուց է զորակոչում բոլորին, ներառյալ կանանց։ Շվեդիան ծառայությունը վերադարձրեց ընդմիջումից հետո, իսկ Դանիան ընդլայնեց այն. այժմ բանակում ծառայում են նաև կանայք։ Լիտվան և Լատվիան նույնպես վերականգնեցին զորակոչը՝ համարելով այն կրիտիկական իրենց անվտանգության համար։ Լեհաստանը դեռահասներին սովորեցնում է զենք գործածել, իսկ Գերմանիան անսպասելիորեն քննարկում է զորակոչի «նոր տարբերակը»՝ տվյալներ հավաքելով երիտասարդների ծառայելու պատրաստակամության մասին։ Նույնիսկ Խորվաթիան 17 տարվա դադարից հետո պատրաստվում է վերադարձնել ծառայությունը։ Ֆրանսիան մնում է գրեթե միակ բացառությունը. նրա մոդելը կամավոր է, բայց դեռահասներն, այնուամենայնիվ, անցնում են պարտադիր նախապատրաստություն։

Ընդհանուր միտումն ակնհայտ է. Եվրոպան վերափոխում է իր պաշտպանական քաղաքականությունը և նորից հույսը դնում քաղաքացիների մասնակցության վրա՝ երկրի պաշտպանության գործում։

