Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կարծիքով՝ Եվրոպայի Մ19 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը բացառիկ իրադարձություն է:
«Եվրոպայի 2019 թվականի Մ19 տարեկանների առաջնությունը մեծ իրադարձություն է Հայաստանի համար: Այն բացառիկ հնարավորություն է Հայաստանի ընտրանու անդամների, ինչպես նաև բոլոր երկրպագուների համար: Ֆանտաստիկ մրցաշար է լինելու, որտեղ խաղալու են եվրոպական բացառիկ աստղերը: Իսկ հայ ֆուտբոլիստներին խորհուրդ կտամ, որ հանգիստ լինեն իրենց գործողություններում և հասկանանք, որ բացառիկ իրադարձություն է իրենց ամբողջ կյանքում», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իսպանացի մասնագետը: