Ինչպես հայտնի է՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը։ Հաղթանակը Հայաստանին պարգևեց Գոռ Սահակյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը լրատվամիջոցներին ասել է, որ Գոռի հաղթանակը ճիշտ տեղում և ժամանակին էր։
«Գոռը նախ թիմին օգնեց, որպեսզի ավելի ոգևորվեն և ավելի մեծ ցանկությամբ ելույթ ունենան մեր հաջորդ մարզիկները։ Մեզ բոլորիս վերջին օրերի լարվածությունը թոթափեց և կարծում եմ ՝ Գոռի հաղթանակը ճիշտ տեղում և ժամանակին էր»,- նշել է Հարությունյանը։