Եվրոպայում վերջին օրերին գրանցված անոմալ շոգ եղանակի պատճառով 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է DW-ն:
Հունիսի 29-ի տվյալներով՝ մահացությունների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ֆրանսիայում: Այստեղ շոգից 4 մարդ է մահացել, մահվան 2-ական դեպքեր էլ գրանցվել են Իտալիայում և Իսպանիայում:
Նշվում է, որ անոմալ շոգերը նաև մեծամասշտաբ հրդեհների պատճառ են դարձել Ֆրանսիայում և Իտալիայում: