Եվրոպայի տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել. Ֆրանսիայի տարածքում չինացի զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 80-ամյա քաղաքացին հոսպիտալացվել էր հունվարի վերջին:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: