ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում, նա հյատնում է, որ ևս 2 սպաներ կարժանանան ազգային հերոսի կոչման:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2786143065039404